Լրահոս
Հայաստան
12:16
18.08.21
75

Հայտնի է Գյումրիի ավագանու ընտրությունների օրը

Img default alt hy

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին։

Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրությունը անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու այս ընտրակարգով։

Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին: