Լրահոս
Հայաստան
20:30
06.02.22
202

Հայլուր-կիրակի. Արևմուտքն՝ ընդդեմ Արևելքի. «զինված դիվանագիտություն» Մոսկվայից՝ Վաշինգտոն

-Էրդողանը համաձայն է, որ Ուկրաինան «բայրաքթարներ» արտադրի: Էրդողանը համաձայն չէ, որ «թյուրքական քարտեզում» կարմիրով ներկված Ղրիմը Ռուսաստան է:

Պենտագոնը 3000 զինվոր է ուղարկում արևելյան Եվրոպա, Ռուսաստանն աջակցություն է ստանում Չինաստանում և վարժեցնում է զորքը՝ Բելառուսում: Կիևում ավելացող ռմբապաստարանները գուժում են ահեղ պատերազմը: Աշխարհի Արևելքի ու Արևմուտքի դելիմիտացիա՝ Ուկրաինայում:

-Թուրքիայում հայերը տուն առնելու իրավունք չունեն, իսկ Հայաստանում թուրքերն արդեն տներ ունեն, եթե Քերոբյանը նորից կատակ չի անում: Բողոքի ավտոշարասյուն՝ Հայաստանում և քաղցր ընդունելություն Ստամբուլի օդանավակայանում: Սովորական հայկական սկանդալներ Երևանից՝ Ստամբուլ:

-«3 երեխա թողեց ու կորավ»: Լիանան Նախիջևանի հետ սահմանին ծառայող ամուսնու հետ վերջին անգամ խոսել է անցյալ տարվա նոյեմբերի 12-ին: Չի հավատում, որ փախել է, քանի որ «միշտ առաջինն էր բարձրանում դիրքեր տանող մեքենան»:

Բաքուն պնդում է՝ իրենք Վահե Մանուկյան անունով գերի չունեն, Նորիկ Մկրտչյան անունով էլ չունեն: Գեղարքունիքի Կութ գյուղի դիրքերից անհետացած 18-ամյա զինծառայողի մայրն 9 ամիս է՝ որդուց լուր չունի և պետությանն ասում է.

«Եթե փախել է, գտեք-դատեք, բայց գտեք»: Պետությունը մեկ բառով է պատասխանում.

«Սպասեք»:

-«Ոտքերս ու ամբողջ մարմինս՝ սև մոխիրի մեջ»:

Պատերազմի քիմիկական հետքերը մարմիններին կրող տղաները և իրական դժոխք՝ թշնամու կազմակերպած մահաբեր հրավառությունից հետո: Երևանը փորձում է բացահայտել Բաքվի արգելված զենքերը: Գանգատը մեկ տարի է ՄԻԵԴ-ում է:

-«Անօդաչուները թռչում էին, ես էլ փակոց էի անում, լավ սեզոն էր»: Նաթելան Գետամեջի իր տան բանալիներն օսլայած սպիտակեղենի մեջ է պահում, Արցախ վերադառնալու հույսը՝ սրտում: Կարինեն էլ վերջին անգամ համբուրել է Շուշիի իր տան դուռը, նոր փակել: Հիմա Կոնդի փոքրիկ տնակներից մեկում հիշում է՝ մի պատուհանից երևում էր Ղազանչեցոցը, մյուսից՝ Կանաչ ժամը:

Արցախից բռնի տեղահանվածները պահում են տուն վերադառնալ պարտադրող բանալիները: