Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:19
16.09.21
43

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը. ԱԳՆ և ՊՆ ղեկավարները Դուշանբե չեն մեկնել

Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթել արդյունավետ գործունեություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան է մեկնել Տաջիկստան: Արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Դուշանբեում չեն՝ պատճառը օդանավի անսարքությունն է: