Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:02
20.09.21
49

Հայաստանը պատրաստ կլինի Թուրքիայի հետ նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների. վարչապետի խոսնակ

Img default alt hy

Հայաստանի վարչապետի խոսնակը ուղիղ չի պատասխանել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահին:

Մանե Գևորգյանը հայտնել է. «Այս պահին Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»:

Էրդողանը իր ելույթում նաև Հայատանով Նախիջևան միջանցքի մասին էր խոսել, ինչը, ըստ վարչապետ Փաշինյանի խոսնակի, հակասում է տարածաշրջանում խաղաղություն եև կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը:

«Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է»,- ասել է Գևորգյանը: