Լրահոս
Հայաստան
11:25
19.08.21
56

Հայաստանը արտգործնախարար ունի և ԱԽ հին-նոր քարտուղար

Img default alt hy
ՀՀ նախագահի հրամանագրով, արտաքին գործերի նախարար է նշանակվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարի աթոռը թափուր էր մոտ երեք ամիս:
 
ԱԳ նախարարի պաշտոնից Արա Այվազյանը հրաժարվել էր մայիսի 27-ին՝ սկանդալային հայտարարություններ անելով Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության մասին:
 
Ավելի քան մեկ ամիս ԱԳ նախարարի պարտականությունները կատարում էր ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը
վարչապետի այսօրվա հրամանով, նորից դարձել է ԱԽՔ: