Լրահոս
Առողջապահական
11:41
08.09.21
55

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 645, մահվան՝ 15 նոր դեպք

Img default alt hy

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 645 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 410-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4954 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1167 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6121-ի: