Լրահոս
Առողջապահական
11:29
31.08.21
72

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 524, մահվան՝ 17 նոր դեպք

Img default alt hy

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 524 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 135-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4844 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Օգոստոսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1155 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5999-ի: