Լրահոս
Իրավական
19:22
07.09.21
76

Հայաստանում անձնագրի դեֆիցիտ է. տեխնիկական խնդիրներ կան

Երկրում կապույտ անձնագրերի դեֆիցիտ է առաջացել:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 1 շաբաթից ավելի է՝ նոր անձնագրեր չի տրամադրում: Ոստիկանությունը հայտնում է, թե կորոնավիրուսի պատճառով անձնագրերի մատակարարման խնդիր կա: Անձնագրային բաժանմունքներում քաղաքացիներին առաջարկում են Այ-դի քարտ ստանալ:

Թե երբ կկարգավորվի խնդիրը, հայտնի չէ: Քաղաքացիները լսել են, որ առաջիկա մեկ տարում նոր անձնագրեր չեն լինելու: