Լրահոս
Հայաստան
21:21
01.09.21
46

Հայաստանն էլի զոհ ունի, կառավարությունը՝ «խաղաղության օրակարգ»

Հայ-ադրբեջանական հրադադարի մասին հայտնի հայտարարությունից տասը ամիս անց, հայ զինծառայողներ են զոհվում Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թշնամու գնդակից:

Չնայած Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանը անշեղորեն առաջ է տանում «խաղաղության օրակարգը», Բաքուն ռազմական նոր բախումներ է փորձում հրահրել: Հերթական սադրանքն այսօր առավոտյան է տեղի ունեցել, Երևանին ամենամոտը գտնվող մարտական դիրքերում: Երասխում դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Գեղամ Լյովայի Սահակյանը: