Լրահոս
Հայաստան
11:10
02.08.21
53

«Հայաստան» խմբակցության պատգամավորների շապիկներին Սյունիքի կալանավորված համայնքապետերի նկարներն են

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամները 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ներկայացել են Սյունիքի կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով։

Հիշեցնենք, որ կալանավորված են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են, որոնց մասնակցությունը ԱԺ նիստին սահմանափակված է կալանավորված լինելու պատճառով: