Լրահոս
Հայաստան
19:03
16.08.21
50

Հայ զինծառայող է զոհվել. թշնամին կրակել է Գեղարքունիքի, Սյունիքի ու Արարատի վրա

Ալիևի սադրիչ հարցազրույցից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կրկին սրվել է։ Մարդկային կորուստներ ունի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

 Երասխում թշնամու դիպուկահարի կրակոցից մահացել է ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

 Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, հակառակորդը  ևս կորուստներ ունի, առնվազն մեկ զոհ՝ Սյունիքում: Սև լճի հատվածում հայկական կողմից տուժածներ չկան:

 Վերջին 24 ժամում անհանգիստ է եղել նաև ադրբեջանցիների հսկողության տակ անցած Գեղարքունիքի հատվածում: Կութի բնակիչները «Հայլուրին» պատմել են, որ ծանր զենքերի ձայներ են լսվել: