Լրահոս
Հասարակական
23:01
06.11.19
47

Հայ-ռուսական հարաբերություններ՝ Գյումրիի «սեւ բերդում»

Թե ինչու է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին Հայաստան եկած ռուս գործընկերների հետ մեր խորհրդարանականները չեն քննարկել: Փոխարենը քննարկել են ինչպես խորացնել հայ-ռուսական հարաբերությունները եվրասիական հարթությունում: Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Գյումրիի Սև բերդում էր: