Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:30
16.09.21
48

Հայ-ռուսական անսարքություններ. Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

Այսօրվանից Հայաստանը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հայտարարել է, թե Երևանն առաջարկում է՝ միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ըստ Փաշինյանի՝ հնարավոր է զարգացնել համատեղ աշխատանքը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ: Հայկական փորձագիտական շրջանակներում այս իրադարձության համատեքստում քննարկում են հարցը, թե ինչու այս կարևոր օրը Տաջիկստանում ընթացող ՀԱՊԿ խորհրդի նիստին ներկա չեն Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի առաջ դրված հայկական եռագույնը, անփութության, թե այլ պատճառով Կոլումբիայի դրոշ է դարձել: