Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:52
09.08.21
69

ՀԱՊԿ-ը օդորակիչի հետ համեմատած Փաշինյանի թիմը դիմավորել է Զասին

Հայ-ադրբեջանական սահմանը հատող ադրբեջանցուն կրակելու մասին երկու անգամ հրաման տված պաշտպանության նախարարն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում համակերպվել պետական սահմանի խախտման դեպքերի հետ եւ խաղաղ կարգավորման անհնարինության դեպքում ուժային գործողությամբ կպատասխանի:

Արշակ Կարապետյանը Ստանիսլավ Զասին ասել է, որ մայիսին էր սպասում նրան Հայաստանում տեսնել; ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան փորձագետները առանձնահատուկ են համարում: Երկու օրով Երեւան ժամանած Զասն այսօր նաեւ Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանին է հանդիպել: Սորոսի հիմնադրամի հետ սերտ կապերով ու հակառուսականությամբ հայտնի Գրիգորյանը Ստանիսլավ Զասին դիմավորել է ժպիտով ու ակնհայտ ջերմությամբ: Փորձագետները նկատում են հազիվ թե Զասը խաբնվի ՀԱՊԿ-ը օդորակիչի հետ համեմատած Փաշինյանի թիմի անդամների ժպիտներին: