Լրահոս
Տարածաշրջան
19:27
23.08.21
59

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է Աֆղանստանի հարցը

ՀԱՊԿ անդամ երկրները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը և որոշել սեպտեմբերին համատեղ հայտարարություն տարածել։

Գագաթնաժողովում կարևորվել է ահաբեկիչների ներթափանցման կանխումը ՀԱՊԿ երկրներ: Կազմակերպության գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարել միջոցներ ձեռնարկել կազմակերպության երկրների, առաջին հերթին Կենտրոնական Ասիայի անվտանգության ամրապնդման համար:

Դեռ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրավիճակն Աֆղանստանում անմիջական կապ ունի Դաշնության անվտանգության հետ և ուղիղ սպառնալիք է իրենց երկրի համար: