Լրահոս
Հասարակական
15:14
05.11.19
68

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները ստորագրահավաք են սկսել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

Img default alt hy

aparaj.am: Նոյեմբերի 4-ին «Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները հայտարարել են ստորագրահավաքի մեկնարկի մասին:

Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են ուղղել համայն հայությանը, որում մասնավորապես պահանջում են փոխել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունններին, նշվում է, որ «Հայաստանի ներկայիս իշխանավորների կողմից փորձ է արվում վարկաբեկել Արցախյան շարժման, պետականաշինության գործում անուրանալի դերակատարում ունեցած, ազգային-հոգևոր արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանած, բանակաշինության և երկրի անվտանգության ապահովման գործում անգնահատելի ավանդ ունեցող անձանց»:

Ստորագրահավաքի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանը: