Լրահոս
Հասարակական
15:55
04.02.22
142

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Img default alt hy

Այսօր տեղի է ունեցել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերել են Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։

Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը: