Լրահոս
Հայաստան
20:16
10.09.21
65

«Գյուղում շատ ցենտր ա». Տիգրանաշենը համարվում է ուրիշ գյուղի փողոց

«Տիգրանաշենի հանձնման լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի»,- հայտարարել է Արարատի հրաժարական տված մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

Գյուղը հանձնելու մասին լուրերը վերջին երկու օրերին ակտիվ քննարկում են սոցիալական ցանցերում: Թեման թեժացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ համայնքները խոշորացնելու՝ կառավարության նոր նախագծում Տիգրանաշենի անունը չկա: Մեր նկարահանող խումբը Տիգրանաշեն էր գնացել՝ այնտեղ ապրող մարդկանց հետ զրուցելու, բայց պարզվել է, որ գյուղում կա բնակիչների մի խումբ, որ նյարդայնանում է, երբ տեսնում է 5-ի կարմիր միկրոֆոնը: