Լրահոս
13:00
08.09.21
88

Գունագեղ տոնակատարություն՝ նվիրված զոհերի հիշատակին. Փաշինյանը՝ Անկախության օրվա մասին

Այս ամիս քաղաքացիները կհանգստանան 4 օր անընդմեջ: Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ոչ աշխատանքային օր դարձնել սեպտեմբերի 20-ը՝ երկուշաբթին:

Քանի որ ոչ աշխատանքային է նաև երեքշաբթին՝ սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի օրը, ստացվում է, որ սեպտեմբերի 18-ից 21-ը հանգստյան օրեր կլինեն: Փոխարենը աշխատանքային օր կդառնա՝ շաբաթը՝ սեպտեմբերի 25-ը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա, իր խոսքով, գունագեղ տոնակատարություն՝ նվիրված զոհերի հիշատակին: