Լրահոս
Քաղաքական
13:33
18.10.21
94

Գորիսի ընտրված համայնքապետը կմնա կալանավորված առնվազն մինչև նոյեմբերի 5-ը. տեսանյութ

Գորիսի համայնքապետ ընտրված Առուշ Առուշանյանը կալանքի տակ կմնա առնվազն մինչև նոյեմբերի 5-ը: Այդ օրը նշանակված դատական նիստ կա:

«Հայլուրին» նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հատնեց, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնելու դատարան: Ինչպես գիտեք՝ 2 ամիսից ավելի ազատությունից զրկված համայնքապետը քարոզարշավին չի մասնակցել, բայց իշխանության թեկնածուին հաղթել է կրկնակի ձայներով: