Լրահոս
Միջազգային
13:49
28.05.26
294

Ղազախստանի և ՌԴ-ի հավերժական բարեկամությունը ոչ թե կարգախոս է, այլ մեր ժողովուրդների խաղաղ գոյության բուն էությունը․ Տոկաև

Img default alt hy

Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հավերժական բարեկամությունն ու վստահությունը ոչ թե քարոզչական կարգախոսներ են, այլ երկու երկրների հարաբերությունների բուն էությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում պետական այցով գտնվող Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։

«Հավերժական բարեկամությունը, կայուն բարիդրացիությունը, փոխադարձ վստահությունը ոչ թե քարոզչական կարգախոսներ են, այլ մեր ժողովուրդների խաղաղ գոյության բուն էությունը, նրանց հաջողությունների ամուր երաշխիքը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք Ղազախստանում դա լավ ենք հասկանում, պատշաճ կերպով ընկալում ենք և, հետևաբար, Ռուսաստանի հետ համակողմանի համագործակցությունը համարում ենք առաջնային», - ասել է Տոկաևը։