Լրահոս
Քաղաքական
13:36
25.08.21
57

Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: «Հայլուրի» թղթակցին հաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ, նա տեղեկացրեց, որ  նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասել է աչքը  և այս պահին  հետազոտվում է Մալայանի անվան ակնաբուժական կենտոնում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում գրանցվեց հերթական միջադեպը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները սկսեցին հարձակվել նրա վրա, իսկ առաջինը ընդդիմադիր պատգամավորին հարվածեց Վահագն Ալեքսանյանը: