Լրահոս
Քաղաքական
15:35
23.08.21
57

Եվս մեկ հայ զինծառայող է անհետացել Սեւ լճի տարածքում. աղբյուր

Img default alt hy

Սյունիքի մեր աղբյուրները հայտնում են, որ Սև լճի «Տախտի Դյուզ» կոչվող տարածքում անհետացել է հայ սպա՝ կապանցի ավագ լեյտենանտ Արթուր Դավթյանը:

«Կիրակի երեկոյան, 22:00-ի սահմանում, դիրքերը ստուգելիս է եղել. մի դիրքից դուրս գալուց 10 րոպե անց, կրակոցի ձայն է լսվել, որից հետո նրան ոչ ոք չի տեսել»,- նշել է «Հայլուրի» աղբյուրը:

Տեղեկություն կա, որ թշնամին խոչընդոտում է որոնման աշխատանքին: Ժամը 15:30-ի դրությամբ, ՊՆ-ն պաշտոնապես չէր արձագանքել այս տեղեկությանը:

Ի դեպ, մոտ 40 օր է՝ տեղեկություն չունենք Սև լճի տարածքում կորած մեր երկու զինծառայողի մասին: