Լրահոս
Քաղաքական
22:30
29.07.21
61

«Եթե իմանանք` 10000 մարդ փողոց հանելով թշնամին չի կրակի` հենց առավոտյան կհանենք». Իշխան Սաղաթելյան

Վերջին խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ճգնաժամը, որովհետեւ վերարտադրվեց այսօրվա իշխանությունը: Ներքաղաքական ճգնաժամը եւս հաղթահարված չէ, որովհետեւ խնդիրները լուծված չեն: Այս իշխանությունը վերարտադրվել է համատարած խախտումների պարագայում եւ ճգնաժամը չի կարող հաղթագհարվել, քանի դեռ մեր երկրի առեջււ կանգնած մարտահրավերները լուծված չեն: Չես կարող պետական պարտքն ավելացնելով աշխատավարձ տաս եւ հպարտանաս տնտեսության առաջընթացով: 42 տոկոսով այս իշխանությունը պետական կարտքն ավելացրել է: Ճգնաժամը խորանալու է:

Մեզ մեղադրում են երկու բանի մեջ, որ ցույցեր չեք կազմակերպում, փողոց դուրս չեք գալիս, թշնամին մտնում է մեր տարածք, իսկ ընդդիմությունը ոչինչ չի անում: Այստեղ պետք է հասկանանք, որ ընդդիմությունը ոչ պետության անունից բանակցություններ վարելու հնարավորություն ունի, ոչ բանակին հրամաններ տալու եւ երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք եւ հնարավորություն: Մենք անմիջապես արձագանքում ենք, բարձրաձայնում ենք խնդիրները, ցույց ենք տալիս այս իշխանության թերացումները: Եթե մենք հասկանանք, որ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել մեր երկրի վրա, հենց առավոտյան կհանենք: հարցի լուծումն այս իշխանության հեռացումն է: