Լրահոս
Հասարակական
21:33
01.09.21
41

Էս էրեխեքը պետք է ամենալավն ապրեն. բարերարները՝ զոհված զինծառայողի ընտանիքի կողքին

Երասխի առաջին զոհի՝ Սամվել Ալավերդյանի ընտանիքի մասին «Հայլուրի» ռեպորտաժից հետո Էջմիածինից երկու ընկեր որոշել են վերակառուցել Ալավերդյանների տունը:

Ընկերները Ալավերդյանների հետ ցանկանում են երկար բարեկամություն անել: Սամվելի կնոջը խոստացել են անչափահաս երեխաների բարձագույն կրթության հարցն էլ լուծել: