Լրահոս
Աշխարհ
16:11
10.04.19
166

«Ես անգին եմ». նոր շարժում՝ Հոլանդիայում

Img default alt hy

Հոլանդիայի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել՝ մարմնավաճառությունը օրինականացնելու համար: Կազմակերպիչները` արդեն հավաքված մոտ 42,000 ստորագրություն կփոխանցեն երկրի խորհրդարան, որն էլ կդրվի քննարկման: 

Իսկ ընդդիմադիր մի խումբ դեմ է օրինականացմանը եւ պնդում է, որ «մարմնավաճառությունը օրինականացնելը անհավասարության հետեւանք է»: 

Սոցիալական ցանցերում շարժումը կոչվում  է  "Ik ben onbetaalbaar"՝ «Ես անգին եմ»: 

Համաձայն Նորդական օրենքի, որը ընդունվել է Շվեդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Ֆրանսիայում, յուրաքանչյուր մարդ, ով կօգտվի մարմնավաճառի ծառայությունից՝ կտուգանվի: