Լրահոս
Հայաստան
23:03
16.08.21
58

Երկու զոհ՝ մեկ օրում. Կութում ու Երասխում հայ զինծառայողներ են զոհվել

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերում թշնամու գնդակից 19-ամյա զինծառայող է զոհվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ 18:10-ի սահմաններում Ադրբեջանը սադրել է կրակելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

Ինտենսիվ փոխհրաձգության հետևանով մահացու հրազենային վիրավորում է ստացել շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հայկական կողմը պատասխան գործողություններ է իրականացրել։ Հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Արարատի մարզի Երասխ գյուղի դիրքերում թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է 46-ամյա ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Ըստ մեր պաշտպանության նախարարության՝ Արարատում հակառակորդը ևս կորուստներ ունի: Անցած գիշեր թշնամին ակտիվ է եղել նաև Սյունիքի սահմանին ու Սև լճի մոտ առաջխաղացման փորձ արել։ Հայ դիրքապահները ադրբեջանցիներին հետ են շպրտել ելման դիրքեր: Սև լճի հատվածում հայկական կողմից տուժածներ չկան: Ադրբեջանը առնվազն մեկ զոհ ունի։