Լրահոս
Երևան
18:56
23.03.19
181

Երեւանի գեղասահքի դպրոցը, Իրինա Ռոդնինան եւ Խոջալուն

Իրինա Ռոդնինայի անունը Երևանի գեղասահքի դպրոցից հեռացնելու որոշմանը դեմ է դպրոցի հիմնադիր, բարերար Սերգեյ Համբարձումյանը: Այս մասին news.am-ին ասել է հենց նա՝ հերքելով Լույս խմբակցությունից Անի Խաչատրյանի հայտարարությունը, թե Համբարձումյանը կողմ է այս որոշմանը: «Կտրականապես դեմ եմ դպրոցի վերանվանմանը: Դպրոցը Երեւանին է նվիրվել որպես Իրինա Ռոդնինայի անվան, եւ սա հայտնի փաստ է: Ռոդնինան, չնայած ինձ համար անընդունելի հայտարարություններին, որ արել է Բաքվում, մնում է լենգենդար մարզիկ: Մտադիր չեմ մոռանալ նրա վաստակը, բարեկամական հարաբերությունները եւ հայ երեխաներին իր վարպետությունը սովորեցնելու անկեղծ պատրաստակամությունը»: Համբարձումյանը հայտնել է, որ ինքը Ռոդնինային է փոխանցել նյութեր՝՝ Խոջալուի պատմական իրադարձությունների վերաբերյալ եւ հույս ունի, որ նրան հասել է ճշմարտությունը: