Լրահոս
Հայաստան
17:28
20.08.21
79

Երեք զինծառայողի սպանության պատճառը ինքնասիրության վիրավորու՞մն է. լիազորություններ են կասեցվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սյունիքի զորամասերից մեկում երեք զինվորների սպանության մանրամասները պարզելու համար Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել:

Մինչև քննության ավարտը՝ կասեցվել են զորամասի պատասխանատուների լիազորությունները։ Նախարարությունը փորձում է հասկանալ, թե ում անգործության հետևանքով է ողբերգություն եղել: Հանցագործության պատճառների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել ArmLur.am-ին:

Ըստ կայքի՝ ձերբակալված զինվորը իրավապահներին պատմել է, որ պարտքի պատճառով իր ինքնասիրությունը վիրավորել են: Օգոստոսի 19-ին տնակ է գնացել իրեն վիրավորած տղային սպանելու, բայց նա այնտեղ չի եղել:

Արդյունքում՝ սպանել է այն երեք զինվորներին, որոնք իմացել են վիրավորանքի փաստի մասին ու փորձել է դիվերսիայի տպավորություն ստեղծել: