Լրահոս
Հայաստան
21:25
21.08.21
69

Երեք կրակոց՝ 5 րոպե ընդմիջումներով. հետախույզը՝ բանակային ողբերգության մասին

Սյունիքի դիրքերում երեք զինծառայողի կյանք խլած ողբերգությունը՝ այսպես կոչված «յախշիական» բարքերի հետևանք է համարում սյունեցի նախկին հետախույզ Վարդան Բալյանը:

Նա բանակային դրամայի գիշերը՝ երեք կրակոց է լսել այդ դիրքերից:

Ընդ որում, կրակոցները հնչել են 5 րոպե ընդմիջումներով: «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում նա համոզմունք է հայտնել, որ զինվորների սպանությունը ադրբեջանցիների ձեռքի գործը չէ: