Լրահոս
Քաղաքական
21:40
25.08.21
82

Երեք ամիս՝ զինվորական կյանքով. Հայաստանում սկսվել են պահեստազորի հավաքները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում սկսվել են պահեստազորայինների վարժանքները: Հանրապետության զինկոմիսարիատներից երկրի տարբեր զորամասեր են շարժվել առաջին փուլի մասնակիցները:

Նրանց սեպտեմբերին կմիանան երկրորդ փուլի մասնակիցները: Տարիներ առաջ ծառայությունն ավարտած ու քաղաքացիական կյանքին վերադարձած շարքայինից մինչև գնդապետ երեք ամիս ապրելու են զինվորի պես: