Լրահոս
Միջազգային
17:30
26.10.21
78

Էրդողանը չի արտաքսի 10 երկրի դեսպաններին. նրանք ավելի զգույշ կլինեն. տեսանյութ

Էրդողանը Թուրքիայում դիվանագիտական ճգնաժամը հաղթահարված է համարում: Նա հետ է կանգնել արևմտյան 10 երկրի դեսպաններին արտաքսելու որոշումից: Դեսպանները պահանջել էին ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Օսման Քավալային, որը մեղադրվում է 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

Էրդողանն ասել է, որ արտասահմանցի դիվանագետները հրաժարվել են իրենց դիրքորոշումից և այսուհետ ավելի զգույշ կլինեն հայտարարություններ անելիս։