Լրահոս
Հասարակական
22:01
30.07.21
52

«Եռամսյա վարժանքները ծանր հարված կլինեն բյուջեի համար». Վարտանովն այլ տարբերակ ունի

Հայաստանի սահմաններում Ադրբեջանական զինուժի սադրանքների ֆոնին մեր պաշտպանական գերչատեսչությունը պատրաստվում է պահեստազորի եռամսյա հավաք կազմակերպել: Սեպտեմբերից դեկտեմբեր մոտ 900 պահեստազորային կմասնակցի վարժանքներին, որոնց արդյունավետությանը այդքան էլ չի հավատում «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը: Նա սեփական փորձով գիտի, որ 10-օրով տարվա մեջ 6-ից 12 անգամ ավելի մեծ թվով զինապարտների համար վարժանքներ կազմակերպելը շատ ավելի մարտական վիճակում կպահի պահեստազորը, քան կոնկրետ մարդկանց խմբի երեք ամսով բան ու գործից կտրել, զորահավաքի տանելը: