Լրահոս
Հասարակական
12:15
05.01.25
1 382

Եռաբլուրում զոհվածների շիրիմների ծաղիկները գողացող անձինք նույնականացվել և հայտնաբերվել են․ ՊՆ

Img default alt hy

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը Եռաբլուրում վերցնում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ Նշենք, որ դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը  @ArmeniaSputnik–ին հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:

«Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- ասել է Թորոսյանը։