Լրահոս
Հասարակական
19:45
04.02.22
112

Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ

Img default alt hy

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ։

Նրա թեկնածությունն առաջարկել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը։ Առաջարկությանն աջակցել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Կիրակոսյանն ընտրվել է միաձայն։

Նշենք, որ խորհրդում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը (նախագահ), Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եգիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը , որին կփոխարինի նոր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

Բացի այդ, Սահմանադրական փոփոխությունների խորհրդում կընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը։

Խորհրդի կազմում կլինեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից (թեկնածու՝ Արթուր Սաքունց), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան), «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից (թեկնածու՝Տիգրան Եգորյան):

Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել խորհրդի աշխատանքներին։