Լրահոս
Հայաստան
17:08
19.08.21
44

Եղցահողում ադրբեջանցիները հետ են նահանջել առաջ եկած դիրքերից, այդ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու.գյուղապետ

Img default alt hy

Շուշիի շրջանի Եղցահող գյուղում ադրբեջանցի զինվորականներն այսօր՝ ժամը 10-ի դրությամբ, հետ են նահանջել իրենց առաջ եկած դիրքերից, այդ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը.

«Պայմանավորվածություն կար, որ ռուս խաղաղապահներն են անդորրը պահպանելու, հայկական կողմը հետ է քաշվելու, ադրբեջանական կողմն էլ 3 կմ հետ է նահանջելու, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ հատվածը վերահսկեն»,-ասել է գյուղապետը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԲ զինծառայողները դուրս էին բերվել Եղցահողի տարածքից, ինչից հետո հակառակորդը 1 կմ առաջ էր եկել այդ հատվածում: