Լրահոս
Հայաստան
14:01
07.04.21
64

Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն. ՄԻՊ-ը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

Img default alt hy

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:

Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»: