Լրահոս
Իրավական
13:47
17.08.21
46

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին

Img default alt hy

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին:

Չարչյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց. Պրոֆեսորը պատրաստվում է գնալ ԱԺ

 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողնել անփոփոխ։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։