Լրահոս
Միջազգային
11:00
04.02.22
154

Չեխիան նույնպես վերացնում է քովիդ սահմանափակումները

Img default alt hy

Չեխիայի կառավարությունը փետրվարի 9-ից վերացնում է կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար հանրային վայրեր այցելության բոլոր սահմանափակումները, հայտարարել է վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ։

Պատվաստման վկայական կամ հիվանդությունը հաղթահարած լինելու մասին բժշկական տեղեկանք այլևս չեն պահանջի ռեստորանները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, դրանք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի նաև մշակութային և մարզական միջոցառումների ժամանակ։

Ֆիալայի խոսքով՝ նորմալ կյանքի վերադառնալու ճանապարհին կառավարության հաջորդ քայլը կդառնա զանգվածային թեստավորման վերացումն աշխատավայրերում և դպրոցներում։ Այդ նորմը պատրաստվում են չեղարկել փետրվարի 18-ից։

Դանիան առաջին եվրոպական երկիրն է, որը հայտնել է բոլոր սահմանափակումների վերացման մասին՝ չնայած երկրում հիվանդացության ռեկորդային ցուցանիշներին։ Դանիային հաջորդել են Շվեդիան, Նորվեգիան։