Լրահոս
Քաղաքական
16:21
23.08.21
55

Չարչյանին կալանավորելու որոշումը Փաշինյանի ուղիղ ցուցումն է. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցում և մեկ անձի ծայրահեղ վախերով պայմանավորված քայլ է անվանում իրենց խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին նորից կալանավորելու որոշումը:

Դաշինքը վստահեցրել է, որ ապօրինությունների արձագանքը լինելու է համարժեք:

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ

Հիշեցնենք, որ առավոտյան Վերաքննիչ ատյանը բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը:

Պատգամավորը մեղադրվում է այն բանի համար, թե իբր Իզմիրլյան բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: