Լրահոս
Առողջապահական
11:09
02.02.22
108

Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր․ կորոնապատկերը՝ Արցախում

Img default alt hy

Փետրվարի 1-ին  կատարվել է  142  թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  38 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, որից 244-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։