Լրահոս
Իրավական
19:00
06.09.21
55

Բոլոր ստերի հետևից գնալու ենք. Սերժ Սարգսյանի դատական հայցը՝ Խաչատուր Սուքիասյանի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերժ Սարգսյանի փաստաբանն այսօր դատարան հայց է ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ:

Հանրապետության երրորդ նախագահը պահանջում է, որ «ՔՊ»-ական պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հերքի Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող հայտարարությունը և որպես վնասի փոխհատուցում, Զինվորների ապահովագրության հիմնադրամին վճարի մեկ միլիոն դրամ:

Սուքիասյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»: