Լրահոս
Երևան
14:52
14.09.21
47

Բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկվել «ֆիզգորոդոկի» բնակիչներ

Img default alt hy

 Ոստիկաններն այսօր բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել Ֆիզգորոդոկում բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքող քաղաքացիներին: Նրանք ակցիա էին անում քաղաքապետարանի մոտ:

Քանի որ ավագանու նիստ էր ընթանում, բակում պահանջում էին հանդիպում քաղաքապետի հետ: Ավագանու նիստը ընդմիջվելուց րոպեներ առաջ ոստիկանները գործողության անցան,  մարդկանց քարշ տալով նստեցրին մեքենաներն ու բերման ենթարկեցին:

Հենց այդ պահին էլ շենքից սկսեցին դուրս գալ քայլական ավագանիները: Ի դեպ՝ բողոքավորների մեջ մարդիկ կան, որ 20 օրից ավելի հաց չեն կերել, նրանցից մեկը երկուշաբթի նույնիսկ ջրադուլ է հայտարարել։