Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:00
28.05.26
262

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները նախապատրաստվում են սեպտեմբերյան գագաթնաժողովին. Շոյգու

Img default alt hy

ԲՐԻԿՍ-ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հունիսին կհավաքվեն Հնդկաստանում՝ միավորման գագաթնաժողովի նախապատրաստման համար, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Նշում ենք հաջորդ ամիս Նյու Դելիում կայանալիք միավորման անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման կարևորությունը։

Այն կդառնա կարևոր փուլ կենտրոնական իրադարձության՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ճանապարհին», - ասել է նա ԲՐԻԿՍ ձևաչափով անվտանգության խորհուրդների քարտուղարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Միջոցառումն անցկացվում է Անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը։