Լրահոս
Հասարակական
22:02
06.09.21
71

Բարոյական իրավունք չունենին մշակույթի կենտրոնում հարսանիք անեին․ ռաբիզը զայրացրել է գառնեցիներին

Գառնիի տաճարում տեղի ունեցած հարսանիքը կռիվ է գցել պետական ապարատում: ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի հայտնածը, թե միջոցառումը կազմակերպվել է ԿԳՄՍ-ի համաձայնությամբ:

Հարսանիքի պատճառով սեպտեմբերի 4-ին էր փակվել Հայաստանի ամենաբանուկ տուրիստական հասցեն: Այդ միջոցառմանը դեմ են եղել Գառնիի համայնքապատերանը, ավագանին, բնակիչները: