Լրահոս
Հասարակական
11:58
04.02.22
239

Ազատաշենում ջրի դիմաց հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել. «aravot.am»

Img default alt hy

«Aravot.am»-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին Մասիսի համայնքապետարանից ոստիկանության Մասիսի բաժին են ստացվել 81 գրություններ:

«Համաձայն դրանց՝ կատարված գույքագրման ժամանակ պարզվել է, որ Ազատաշեն համայնքի նախկին ղեկավարն առանց ավագանու համապատասխան որոշման, «Երևան ջուր» ՓԲԸ-ի հետ կնքել է մեծածախ սակագնով ջրամատակարարման պայմանագիր:

Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրի՝ մատակարարված ջուրը սպառել են համայնքի բնակիչները, իսկ վարձավճարները հավաքագրվել են Եսայի Լ․-ի կողմից: Մեզ հասած տեղեկություններով, վերջինս համայնքապետարանի աշխատակից չէ, նրա հետ համապատասխան պայմանագիր կնքված չի եղել»: