Լրահոս
Առողջապահական
18:00
10.09.21
47

Առողջական խնդիր ունեցող բժշկին կալանքի տակ պահելը փոքրոգություն է. Չարչյանին ազատելու պահանջ

Արմեն Չարչյանի կյանքը փրկելու, նրան ազատ արձակելու համար Չարչյանի գործընկերները փորձում են հրավիրել Հայաստանում արտասահմանյան դեսպանատների ուշադրությունը: Նամակներ են տարել օտարերկրյա դիվանագետներին, որոնք մինչև 18-ի հեղափոխությունը շատ ակտիվ հայտարարություններ էին տարածում այս կամ այն ընդդիմադիր քաղաքական գործչին ազատությունից զրկելիս կամ քերական հետապնդման ենթարկելիս: