Լրահոս
Հասարակական
12:18
04.02.22
577

Առուշանյանի ընտանիքը՝ ասֆալտահարթիչը պայթեցնելու դեպքի մասին

Img default alt hy

Մամուլում տեղեկություն էին տարածվել, թե Երևանում հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։ 

Մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, որ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։ «Hraparak.am»-ը կապ է հաստատել Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ, պարզելու համար՝ ի՞նչ մանրամասներ է իրենց հայտնի, ու՞մ են կասկածում։ 

Առուշանյանը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․

«Տվյալ մեքենան մեր ընտանիքին չի պատկանում, հետևաբար՝ դեպքի մասին մանրամասներ, առավել ևս՝ կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հայտնել»։