Լրահոս
Իրավական
11:53
23.08.21
70

Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի

Img default alt hy

 «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին

 Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։