Լրահոս
Արցախ
00:03
16.10.21
56

Արցախի Հարավ գյուղի դիրքերի գնդակոծության մասին հակասական տեղեկություններ են ստացվում

Img default alt hy
Արցախի ՊԲ-ն հերքում է Հարավի գնդակոծության մասին լուրը:
 
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ՝ ժամը 23:00-ի սահմանում, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցին ասել էր, որ Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել:
 
«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշել է Ստեփանյանը: